Կատուն կաթնատանը

Տու՛ն-տու՛ն, կաթնատու՛ն:
Կաթի գնաց գող կատուն:
Տիկին այծը գեղանի
Կաթը դրեց սեղանին.
- Կաթը տաք է, իմացե՛ք,
Նստե՛ք, մի քիչ դիմացե՛ք...
- Մենք մեր գործը լավ գիտենք,
Մենք կխմենք, դուք դիտեք:-
Ասաց կատուն աչքաբաց,
Խփեց կաթը թափեց ցած,
Իջա՛վ,
Լիզե՛ց,
Կշտացա՛վ,
Դունխհը մաքրեց, հեռացա՛վ: