Ածան հավիկ

Ածա՜ն հավիկ,
Ածա՜ն հավիկ,
Աստված ճուտիկներիդ պահի,
Մի այնպիսի՜ ձու ածա, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր.
Լուսնուկն ուտի՝ չվերջանա,
Հուսիկն ուտի՝ չվերջանա,
Արան ուտի՝ չվերջանա,
Շարան ուտի՝ չվերջանա,
Մայրիկն ուտի,
Հայրիկն ուտի,
Տատիկն ուտի,
Պապիկն ուտի,
ՈՒտեմ ես էլ, ես էլ,ես էլ...
ՈՒ թե նույնիսկ հյուր գա մեր տուն՝
Կարողանամ հետը կիսել: