Մի լավ ծերուկ

(անգլիական)
Գիրուկ-միրուկ
Մի լավ ծերուկ
ՈՒներ խռիվ ու մեծ մորուք:
Այդ գիրուկի,
Այդ ծերուկի
Խռիվ ու մեծ մորուքի մեջ
Ապրում էին
Մի խեղճ բվեճ,
Մի սև ագռավ,
մի կաչաղակ
ՈՒ երևի նաև՝ կկու,
Որովհետև
Երբ քայլում էր
Ծերուկը իր մորուքի հետ,
Կկուն կանչում էր անընդհատ.
- Կու՛-կու՛...
-Կու՛-կու՛...