Երկու փիսիկ փափկապոչ

Երկու փիսիկ փափկապոչ
ճամփին տեսան մի բլոճ:
Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն,
ճռճռալով էր քայլում:
Երկու փիսիկ փափկապոչ
Ասին. "Բարև, այ բլոճ:
ՈՒ՞ր ես գնում քեզ ու քեզ,
Արի ընկեր դարձիր մեզ":
Բլոճն ասաց՝ չեմ ուզոզզու՜մ...
Սրանք էլ թե՝ պի՛տի գաս:
Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մ...
Սրանք էլ թե՝ պի՛տի գաս:
Մենք՝ երկուսո՜վ, դու՝ մենա՜կ,
Չենթարկվե՞ս, դա էր պակաս...
Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,
Ձայնը կարծես կնճռոտվեց.
- Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզու՜մ...
Այ կխայթեմ ես ձեր լեզզզուն...
Փիսիկները սարսափից
Թռան բարձրիկ քարափից,
ճանկռոտեցին դունչ ու պոչիկ
Էլ բլոճին չեկան մոտիկ: