Ինքնուրույնը

Ես ինքնուրու՜յն եմ,
Ինքնուրու՜յն,
Ինքնահոսից էլ ինքնուրու՜յն,
Ինքնաեռից,
Ինքնաթափից,
Ինքնաթիռից էլ ինքնուրու՜յն...
Ետե մի քիչ էլ մեծանամ,
ՈՒ մի քիչ էլ ուժեղանամ,
Ես կդառնամ ամենամեծ
Ինքնուրույնից էլ ինքնուրու՜յն: