Ես էլ գնամ քնեմ հիմա

Ծիտը քնեց, աստղը ելավ:
Կատուն քնեց, աստղը ելավ:
Այծը քնեց, աստղը ելավ...
Վա՜ջ, բոլորն էլ քնեցին,
Եվ աստղերը անթիվ ու լավ
Աչք բացեցին,
Վերև ելան
ՈՒ երկինքը բռնեցին:
Տես, աշխարհն է քնած հիմա,
Միայն ես չեմ քնած հիմա,
Ես էլ գնամ քնեմ հիմա,,
Որ աստղաշատ երկնքում՝
Շողա բոլոր աստղերի հետ,
Պայծառների, լավերի հետ,
Նաև աստղիկն իմ արթուն: