Թավուտում

- Բու՛մ... բու՛մ...
- Բու՛մ... բու՛մ...
Վախից ու՞մ սիրտն է խփում:
- Քո՞նն է, ծիտիկ:
- Չէ՛, չէ՛, չէ՛...
- Քո՞նն է, շլդիկ:
- Չէ՛, չէ, չէ...
- Քո՞նն է, մկնիկ:
- Չէ՛, չէ՛, չէ՛...
Շուրջս էլ ոչ ոք չկա
Բացի ծառ ու տերևից,
Բայց տերևն էլ չի ցնցվում,
Դա իմ սիրտն է երևի...