Տերս և մեծ
իշխանս դուն
փոշի
Իջիր
Ծառերու կարասիներու
սրտերու
և հիշատակներու
վրա
Իջիր
Վերքերու արյունին
վրա
Իջիր
Իջիր -- չէ որ
օր մը պիտի
իջնես
հոյակապ մոռացության
մը պես
անունիս և
հավակնություններուս
վրա --
Դուն տերս
և մեծ իշխանս
ամենազոր