ԿԱՏՎԻ ՄԸ ՀՈՒՇԱՏԵՏՐԻՆ

Եթե թաղի մեջ տասը կատու կա
Մեկ հատը դու ես

Եթե թաղի մեջ հարյուր կատու կա
Մեկը նորեն դու ես
Սակայն այս անգամ հարյուրեն մեկն ես

Իսկ շոյանքիս տակ լոկ մեկ հատ կատու
Հարյուրին հարյուր
Այդ կատուն դուն ես