Դուն իմ
մայրըս
Խունկի ծառըս
որ ատրաշեկ
ածուխին վրա
այրեցար
որպեսզի խունկ
հոտին (*) օրերը
զավկիդ
Իմ խնկաբույր
մայրըս
դուն որ
ալ չըկաս
[i] հոտին -- բուրեն