ՈՒԹՍՈՒՆՆՈՑԸ

Քալելե առաջ
Ութսուննոցը
Քայլ մը – քայլ մըն ալ սկսավ համրել
Մեկեն – մինչև ութսուն

Երբ սեղան նստավ
Առաջին պատառը ուտելե առաջ
Համրեց մինչև ութսուն

Գինիի բաժակեն
Ումպ մը ումպ մըն ալ խմեց – հետո համրեց
Ութսուն – նորեն ութսուն

Երկար խորհեցավ
Սիրաբանիլ փորձելե առաջ
Հիշեց օրերը երբ կը համրեր հազիվ
Մինչև քառասուն

Նորեն ալ դժգոհ չէր կյանքեն
Ութսուննոցը
Պատրաստ էր համրելու
Մինչև իննսուն