Ա'յ վարդ, լսի'ր աղաչանքիս, Թո'ւյլ տուր թփից քեզ քաղեմ, Եվ քեզանով սիրած կուսիս Մատաղ կուրծքը զարդարեմ: Մի' վախենար, նորա կրծքին Չես թառամիլ, քնքո'ւշ վարդ. Այնտեղ մատաղ կրծքի տակին Կյանքի աղբյուր կա առատ...