ԳԵՏԱԿԻ ՎՐԱ

Գետակի վրա
Թեքուել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։-
... Երազ-աշխարհում
Ամէն բան յաւէտ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
Եւ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում...