Քո ունքերդ, իմ սիրեկան

Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:

Աշխարհը` սուտ երազ ու սին,
Թող որ խմեմ, իմ սիրեկան
Շրթունքներիդ կարմիր գինին,-
Գլուխս զարկ դահճի նման...

Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման: