Ցաված
սիրտըս երգեր
հյուսեց,
Երգեց անուշ
ու տխուր,
Վիշտըս հալվեց,
արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես
ջինջ աղբյուր:
Հավքերի պես
երգերս թռան,
Հովերի հետ
գնացին,
Արցունքներըս
ցողեր դառան,
Վարդի ծոցում
շողացին:
Անցան օրեր
— եկավ մահը,
Սառ հողի տակ
քուն մտա.
Իմ արցունքով
շաղաղ վարդը
Շվաք ձգեց
իմ վրա:
Հովերն եկան,
շիրմիս վրա
Տխուր երգեր
երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ,
իմ վաղուցվա
Հյուսաց երգերս
երգեցին...
Ալեքսանդրապոլ,
1891