Գիտեմ ,երկիրը շատ դարեր հետո

Գիտե ՛մ ,երկիրը շա~տ դարեր հետո
Եվ պիտի սառի ,ճեղք-ճեղք պատառվի.
Եվ այն սառցի տակ,մութ վիհերի մեջ
Մարդկությունը ողջ ` մեռնի ու թաղվի –
Ա~խ ,սիրտս գո ՛նե տիեզերքի մեջ
Հավե~րժ տրոփե~ր...
1899