Հայրենիքես
հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ
եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես
բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում,
քուն չունիմ:
Սարեն կուգաք,
նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս
տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք,
մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև
բերել չե՞ք:
Հավք ու հովեր
եկան կըշտիս,
Անձեն դիպան
ու անցան.
Պապակ-սրտիս,
փափագ-սրտիս
Անխոս դիպան
ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին,
անուշ լեզվին
Կարոտցել եմ,
մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ,
երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ,
մայրի՜կ ջան:
Երբ քունըդ
գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ,
համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ
վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ,
մայրի՜կ ջան...