Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ.
գործունեությանը
զուգնթաց վաղ
երիտասարդական
տարիներից
զբաղվել է
նաև քաղաքական
գործունեությամբ:
1895-ին վերադառնալով
Լայպցիգից՝
ընդգրկվել
է նորաստեղծ
ՀՀԴ կուսակցության
Ալեքսանդրապոլի
կոմիտեի մեջ,
մասնակցել
Ալեքսանդրապոլից
Արեւմտյան
Հայաստան ուղարկվող
զինյալ խմբերի
ստեղծմանը,
զենք և դրամական
միջոցների
հայթհայթման
գործին: 1896-ին
ձերբակալվել
է և մեկ տարի
արգելափակվել
Երևանի բերդում:
Բանտից դուր
գալուց հետո
տպագրել է
“Երգեր և վերքեր”
բանաստեղծությունների
իր առաջին
գիրքը (1897), սակայն
շուտով կրկին
ձեռբակալվել
է և, որպես ցարական
միապետության
դեմ պայքարող
“Ընդհատակյա
հեղափոխական
կազմակերպոււթյունների”
անդամ, աքսորվել
Օդեսա: 1897-ին մեկնել
է արտասահման,
Ցյուրիխի համալսարանում
ունկդրել գրականության
և փիլիսոփայության
պատմություն:
1902-ին վերադարձել
է հայրենիք,
ապա հաստատվել
Թիֆլիսում:
1899-1906-ին ստեղծել
է “Հայդուկի
երգեր” բանաստեղծությունների
շարքը, որը
դարձավ հայ
ֆիդայական
պայքարի անդրանիկ
արտահայտությունը
հայ դասական
պոեզիայի մեջ:
1908-ի դեկտեմբերին,
ի թիվս 158 հայ
առաջադեմ մտավորականների,
Իսահակյանը
ձերբակալվել
է “դաշնակցության
գործով” և կես
տարի Թիֆլիսի
Մետեխի բանտում
մնալուց հետո
(ինչպես և Հ.
Թումանյանը),
խոշոր գրավականով
ազատվել կալանքից:
Կովկասում
մնալը այլևս
անհնար էր,
և 1911-ին Իսահակյանը
տարագվել է:
Բնավ չհավատալով
երիտթուրքերի
խոստումներին
Արեւմտյան
Հայաստանի
ինքնավարության
վերաբերյալ
և ենթադրելով,
որ Հայաստանին
սպառնացող
պանթուրքական
վտանգը կարող
է կանխել Թուրքիայի
հովանավոր
կայզերական
Գերմանիան,
Իսահակյանը
մեկնել է Բեռլին
և մի շարք գերմանական
մտավորականների
հետ մասնակցել
Գերմանա-հայկական
ընկերության
ստեղծմանը՝
միաժամանակ
խմբագրելով
ընկերության
“Մեսրոբ” պարբերական
հանդեսը: Սկսված
առաջին համաշխարհային
պատերազմը
և Մեծ եղեռնը
հաստատեցին
Իսահակյանի
ամենամռայլ
կանխատեսումները
երիտթուրքերի
հայաջինջ քաղաքականության
վերաբերյալ:
Պատերազմից
և եղեռնից
հետո Իսահակյանը
արտացոլել
է հայ ժողովրդի
ողբերգական
ճակատագիրն
ու նրա հերոսական
ազատամարտը:
Բանաստեղծը
ձեռամուխ է
եղել հայերի
ցեղասպանության
մեղադրականի՝
“Սպիտակ գրքի”
ստեղծմանը,
որի մի զգալի
հատվածը տեղ
է գտել 1915-22-ի “Հիշատակարան”
գրառումներով:
Այդ ժամանակահատվածում
Իսահակյանը
հիմնականում
հանդես է եկել
հրապարակախոսական
հոդվածներով,
որոնց բովանդականությունը
Հայկական հարցն
էր, Հայաստանի
վերամիավորման
խնդիրը, հայկական
պետականության
վերականգնումը:
Եղեռնի ծանր
պատկերներով
են հագեցած
նրա “Ձյունն
է եկել ծածկել
հիմա...”, “Հայաստանին”,
“Ահա նորեն
գարուն եկավ”
բանաստեղծությունները:
XIX դ. վերջի
և XX դ. սկզբի հայ
քաղաքական
կյանքի, Հայկակական
հարցի յուրահատուկ
համայնապատկերը
պիտի դառնար
Իսահակյանի
“Ուստա Կարոն”
մեծածավալ
վեպը, որը մշտապես
ուղեկցեց գրողին
ստեղծագործական
կյանքում և,
ավաղ, մնաց
անավարտ: “Ուստա
Կարոն” կավարտվի
այն օրը, երբ
լուծվի հայկական
հարցը”,-ասել
է Վարպետը:
Իսահակյանը
այդպես էլ
չկարողացավ
համակերպվել
Հայաստանի
մասնատման
գաղափարին.
“...մեռնեի Սևանը
ցամաքած չտեսնեի,
ապրեի Արարատը
մերը տեսնեի...”,—
սրտի խոր կսկիծով
ու ցավով կրկնում
էր նա և հավատում,
որ կգա ժամանակը,
երբ հայ ժողովուրդը
դարձյալ իր
հացը կվաստակի
հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը
այցելեց Խորհրդային
Հայաստանը:
Այստեղ նա
հրատարակեց
նոր բանաստեղծությունների
հավաքածու
եւ մի շարք
պատմվածքներ
(օրինակ՝ “Համբերության
չիբուխը” 1928):
Վերադարձավ
արտասահման
1930թ եւ ապրեց
այնտեղ մինչ
1936թ՝ հանդես
գալով որպես
Խորհրդային
Միության կողմնակից:
1936 բանաստեղծը
վերջնականապես
վերադարձավ
հայրենիք:
Ստացել է
ԽՍՀՄ Պետական
Մրցանակ 1946թ,
1946–57թթ Հայաստանի
գրողների միության
նախագահ է:
Մահացել է
1957թ հոկտեմբերի
17-ին՝ Երվանում: