Փափաքել եմ ի ջուրն,
յուսով կու
գնամ,
Թէ հասնիմ
յայն աղբիւրն,
որ կենդանանամ:
Ես խմեմ յայն
ջրէն, ու հետ
գոհանամ,
Թէ թողուն
մէկ պահիկ,
որ յինքն լողամ:
Այն սիրովն
յաւազանն ես
զիս լուանամ,
Նորոգիմ վերըստին,
քան ըզհինն
Ադամ:
Թէ լինի ինձ
ռոճիկ որ արժանանամ,
Դու արա ինձ
մտիկ, թէ ոնց
կու փայլամ.
Թէ զերկիրն
կենդանեաց
ես ինձ կամենամ,
Յօրինացն աստուծոյ
ես երբ հեռանամ:
Թէ ուզիմ որ
անանց բարոյն
տիրանամ,
Զտուն ու զտեղն
ու զեղբայրն
ու զքրոյն
մոռանամ:
Հեղեղեմ զարտասուս
ու զիս լուանամ,
Եւ մաքրիմ
ի մեղաց և արդարանամ: