ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ֆրիկի կենսագրությունը անհայտ է: Կյանքի տարիները ( XIII — սկիզբ XIV դարեր) սահմանվում է այն բանաստեղծություններով, որոնց տարեթիվը հայտնի է՝ XIII դարի վերջը:

Ենթադրում են, որ Ֆրիկը նրա կեղծանունն է:

Հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։