Դաշնակ
մըն է հոգիս
լեցուն
Նվագներով
շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը
դիպչելուն
Կը սարսըռա,
կերգե հանկարծ:
Երգեր մոռցուկ,
երգերս իմ
հին,
Խոր քուներնին
թողածի պես,
Որ շըփելով
գոց աչվընին
Կանցնին կարգով
ահա դեմես:
Նախ երգերը
օրորոցիս
Որոնցմով մայրս
զիս մեծցուց.
Ու խոլ երգերն
իմ փողոցիս
Զոր տակավին
գիտեմ բերնուց:
Վերջը, սիրո
երգերը որ
Կես մը իրավ,
կես մը կատակ,
Նետեցի չորս
դին ամեն օր,
Ծաղկանց նըման
ոտքերու տակ:
Վերջը, վեերջը
բոլոր զվարթ
Այդ երգերուն,
- դադարը մեծ,
Լըռությունը,
զոր մինչև
ցարդ
Քենե զատ ո՛չ
ոք չէ վըրդովեր:
<1901>