Մեր լեզուն
մեր խիղճն
է դա,
Սուրբ հացը
մեր սեղանի,
Մեր հոգու
կանչն է արդար
Ու համը մեր
բերանի:
Մեր լեզուն
ծուխն է մեր
տան,
Մեր կշիռն
աշխարհի մեջ,
Նա աղն է մեր
ինքնության,
Էության խորհուրդը
մեր:
Մեր լեզուն
արյունն է
մեր,
Արյունից ավելի
թանկ,
Մեր բուրմունքն
ու գույնն
է մեր,
Մեր լեզուն
մենք ենք որ
կանք:
Նա պիտի մեր
առաջին
Ու վերջին
սերը լինի,
Ի՞նչ ունենք
էլ աշխարհում,
Որ այսքան
մերը լինի: