ՈՉ ՈՒՐԻՇԻ ԹԵՎԵՐՈՎ

Ոչ ուրիշի թևերով,
Այլ սեփական թևերով
Ես լողայի, լողայի
Բաց կապույտի մեջ։:

Ոչ ուրիշի շողերով,
Այլ սեփական շողերով
Ես շողայի, շողայի
Մայրամուտի մեջ։:

Ոչ ուրիշի դողերով,
Այլ սեփական դողերով
Կյա՛նք, դողայի, ղողայի
Քո պտույտի մեջ։:

Ոչ ուրիշի կրակով,
Այլ սեփական կրակով
Լույս անեի, գնայի,
Եթե հանկարծ մնայի
Մեգ ու մութի մեջ։