ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ

Իմ արմատները...
Քարերի մեջ են
Իմ արմատները։
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության
Դարերի մեջ են
Իմ արմատները։:

Իմ սաղարթները...
Սարերի մեջ են
Իմ սաղարթները...
Անաղարտ ու կիրթ
Հավիտենության
Արևի մեջ են
Իմ սաղարթները։:

Այս ես եմ։ Այսքանն եմ։
Ես Հայաստանն եմ։: