Անց կացավ
օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես
գալու, իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս,
իմ սիրուն
լորըս,
Իմ հեռավորըս,
դու ե՞րբ ես
գալու:
Բացել եմ դուռըս,
բացել եմ դուռըս,
խորն է կարոտըս,
խորն է մրմուռըս,
Իմ կանաչ կուռըս,
իմ ծաղկած
նուռըս -
Իմ քնքուշ
քույրըս, դու
ե՞րբ ես գալու:
Գարունքվա
հավք եմ, աշխարհն
է բույնըս,
Առանց քեզ
ի՞նչ են երգըս,
անունըս,
Փախել է քունըս,
կանչում է
տունըս,
Խանդութ խաթունըս,
դու ե՞րբ ես
գալու: