Սպիտակ տունն ու Կրեմլը ավելի թեքված են

Սպիտակ տունն ու Կրեմլը ավելի թեքված են,
քան աշտարակը ծերուկ Պիզայի,-
և նրանց ստվերները հրմշտելով իրար-
երկարում-ծածկում են հին եզերքները արևահամ,-
և աշխուժանում են վախճանաբանները...
Բաց տարածքներին օտար աջ է իջնում սաղավարտի նման:
Աղավնիները շանթահար փռվում են
ճակատագրի սաստիկ պորտապարից:
Ասես սոդայաջրի սառցակտոր՝
Համաձայնության վարկածն արագ հալվում է
ժամանակի գիրգ զիստերի միջև:-
Ստվեր ու համաճարակ: Համազարկ ու բլեֆ:
Ոչ մի ուղիղ սլաք՝ Երկրից դեպի Երկինք: