Սիրտն իր քեզ ընծայեց ձեռնբաց մի հրեշտակ

Սիրտն իր քեզ ընծայեց ձեռնբաց մի հրեշտակ
և կորավ անհուշի սարդոստայնում.-
Իսկ դու՞-
դամբարաններ նախագծող ու
մարմնափոխանակության վաճառորդ եղար
մեգապոլիսների լուսավոր որջերում,
երբ ցողունն էիր հաշտության քրքումի
և ավետաբերը տարագիր Կնքահոր:-
Անզոր ու միամիտ հրեշտակներ: