Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի

Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի
բեկորների միջև- ծանր հևալով, բերանը բաց:-
Ուրացման պատանքները հերմետիկ ծածկում են
նստավայրերը հուշ ու ազատության:-
Եվ դու ննջել ես ուզում ամենաքնքուշ բառի ճոճքի մեջ,
բայց քաշվում ես ետ,
քանզի ամենուր ապակու կտորտանքներ են ու սարդոստայն: