1700 Տարի

Նվիրված Քրիստոնեության
1700 ամյակին /2001թ., Երևան/    

1700 տարի-օրհներգդ բարի,
Մեխված է սրտին մարդկային բախտի
և հոլովում է` խաչելություն,
ինչպես կանչ հոգու վերածննդից:

Խառնված հողին-արյունը կողից,
Կոմիտասյան սուրբ երգի մեջ է բիծ,
ուր ամեն թրթիռ-նման թիթեռի…
Մեկ օրվա կյանք է գուշակել այնինչ:

Հազարապատիկ անգամ խաչին խաչվեցինք,
բայց դեռ վերջ չկա հար հառաչանքին…
կա հույս համբարձված որդու գալստյան
և մարդուս դեմքին` ժպիտ փրկության: