Սոնետներ

Ինչպես պատահեց անգին իմ,
որ կորուստն իմ չափ տվեց հանգիս
և տեղատարփունք անձրևի ներքո-
ես գծագրեցի տառերի մի բուռ:

Երևելի սեր ու չքնաղ այնպես,
որ գեղեցկության ներքո քո համեստ.
Ինչպես թե լինեմ վարժեցրած արծիվ,
որ քո ձեռքին հմայված կարկամել եմ խիստ:

Ինձ նետիր երկինք դու որսի կրկին.
-Միևնույնն է` ես ետ կգամ թևքիդ...
Ու մի անմոռաց երազ է իշխում աչքերիս,
որոնց ծածկել են շղարշով նրբին:
2000թ.