ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հանգստանում էր արեգակը՝ հեռավոր լեռան քով,
Ինչպես հնձվորը՝ ողողված ոսկե հոսուն քրտինքով:
Եռում էին աշխատանքի մեր բանակները հանդում
Համայնական արոտներից նախիր ու հոտ եկան տուն:
Իսկ ես կանգնած ոսկի արտում՝ նայում էին լեռներին
ՈՒ հմայվում աղմուկներով, երանգներով երկրային :
Մի թուփ տեսա ճամափամիջին, ապրեմ-չապրեմ սպիտակ,
Նա կոխորտվել էր, կըռացել էր անցորդների ոտքի տակ:
Կաթում էր հյութն ինչպես արյուն ցողուններից նրա ցած,
Եվ տերևներն էին բոլոր փոշաթաթախ, ծվատված.
Բայց նա պահել էր լուսեղեն իր ծաղիներն անաղարտ,
Եվ արևով էր ողողված նրա հայացքը հըպարտ:
Ես ցանկացա պոկել ծաղիկը արմատից ու նետել,
Ամենօրյա դանդաղ մահից նրան ընդմիշտ ազատել:
Բայց նա ցողունը լոկ զիճեց՝ պայքարելով մինչև վերջ
ՈՒ խորամուխ արմատներով մնաց կրկին հողի մեջ:
Մնա՜ց ... նորից նա կարձակի և նոր ծիլեր, և ցողուն.
Եվ կըտոկա նախիրների ու հողմերի անցնելուն:
Ետ նայեցի ես մի վայրկյան մոտիկ հեռու դարերին
Եվ հիշեցի, իմ ժողովո՜ւրդ , հերոսական քո ուղին:

Արևաներկ այս լեռներում, ուր կա երկինք այսքան լուրթ,
Տառապեցիր դու դարերով, իմ ժըրաջան ժողովուրդ:
Անցավ հազար ահեղ բանակ և կոխոտեց անխընա,
Քեզ տըրորեց որպես ծաղիկ՝ ճամփին ընկած անխընամ,
Անցավ այս վեհ գագաթներով հազար մրրիկ, հազար ամպ,
Հազար թըրեր կոտըրվեցին կայծակների սաստկությամբ:
Հին արևելքն ու արևմուտքն այստեղ իրար բախվեցին,
Պղնձակուռ զրահներով, նիզակներով շանթածին:
Անցան պարսիկ բռնկալաները ծանրաքայլ փղերով,
Հողով, հոգսով ծանրաբեռնված խրճիթներիդ վրայով,
Քանի՜ անգամ հավաքեցին, տարան քո հին լեռներից,
Նըժույգների երամակներ ու ջորիներ ու երինջ:
Հետո Հռոմի ագահ ու նենգ զորավարները եկան
ՈՒ քամեցին արծաթ , ոսկի ՝ քո քրտինքից ռամկական:
Դև Չինգիզ-խանն ասպատակեց գյուղերը քո գետնափոր,
Անցավ ինչպես պտուտահողմ, ինցպես ամպրոպ ահավոր,
Եվ Լենկ-Թեմուրն ինչպես հեղեղ քո կիրճերով արշավեց,
Քանդեց-քշեց քեզ տեղահան ամբոխներով դառնահեծ:
Եվ քո արյան ու քրտինքի գետերը հորդ ու արդար
Քո տնաբույս տերերն էին խըմում ագահ, դարեդար:
Բայց դու կրկին ճամփամիջի փոշիներից բարձրացար
ՈՒ ծաղիկներըդ պազեցիր դեպի արևը պայծառ:
Ընդվըզեցիր տերերիդ դեմ կղերական, աշխարհիկ
Եվ նրանց վայր գլորեցիր քո ժայռերից անառիկ :
Չդադարեց կարկաչելուց հավերժաբուխ քո հոգին,
Նման ձյունուտ գագաթներից ներքև իջնող գետակին,
Գույներ տվիր նկարչական, արշալույսի նման վառ,
Հանճարափայլ Նաղաշների վըրձինը նուրբ ու ճարտար,
Շողշողացին ադամանդե տաղերն անմահ Քուչակի,
Սայաթ-Նովան սփռեց շըռայլ երգերի գոհար ու հակինթ,
Եվ իբր անանց խորհրդանիշ քո կենսաթով հանճարի
Դու ողկույզներ քանդակեցիր քո շենքերին վիթխարի:

Եվ քեզ դիպավ օսմանական սուլթանների թուրը կեռ,
Բերավ քեզ նոր ստրկության ծանրախավար տարիներ.
Եվ ռուսական ցարի դաժան կրունկն իջավ քո մեջքին,
Ճզմեց մարմինըդ հոշոտված և հոշոտեց քո հոգին:
Անցան Դարեհ ու Լենկ-Թեմուր իրենց փառքով արնաներկ.
ՈՒ ծնվեցին երկրի վրա ոսկու խարդախ արքաներ:
Քո տառապած մարմնի վրա բուսավ մի նոր թշնամի
Ավելի ժանտ, քան դահիճներն անցյալ բոլոր դարերի.
Քո թշնամին այդ նենգավոր կոչվում էր հայ փողատեր
Նա քո արյունը վաճառեց շուկաներում շահաբեր,
Քանի՜ անգամ դու ծառացար դահիճներիդ հանդիման,
Փըշրվեցին քո ալիքները ժայռի դեմ բռնության,
Քանի՜ ճամփա որոնեցին քո որդիները հերոս,
Քանի՜ սրտեր իջան շիրիմ չկատարված իղձերով:
Փայլատակեց մառախուղում Նալբանդյանի բոց հոգին,
Շաչեց անմահ Պարոնյանի ծաղրի մտրակն ահագին,
Մեծ Լոռեցին իր քնարով և քախցրաղոս, և ցավոտ
Ինչքա՜ն երգեց ու երազեց քեզ մի խաղաղ առավոտ
Մինչև ելավ կյանքի ծովից բոլշևիկյան մի սերունդ,
Անցած, գալիք մրրիկների կայծակի փայլն աչքերում,
Տարավ կորած քո քարավանն ու մոլորված քո ուղին՝
Միացնելու օվկիանածուփ դասակարգի գրոհին:
Ապրեմ-չապրեմ ծաղկի միջից վերածնված դու ելար,
Ինչպես Վահագնը պատանի՝ այն եղեգից բոցավառ:
Եվ Հոկտեմբերը քեզ տվեց բոցափրփուր նըժույգներ,
Եվ նետվեցի ռազմի ճակատ քո զավակներն անվեհեր:
Քո սուրբ արյունը թափեցիր դու այս անգամ քաջաբար
Կոմունիզմի դրոշի համար, հանուն գործի քո արդար:
Եղբայրական ժողովուրդները, հեռավոր ու մոտիկ,
Պատնեշ եղան թշնամու դեմ և քո բազկին զորավիգ.
Ձեռք մեկնեցին ու բուժեցին նրանք վերքերդ բոլոր,
Վերքերը քո և նոր, և հին , գերմարդկային, դարավոր:
Ահա քո լույս երկնքի տակ, մետաքսաքող լեռներում,
Աշխարհաշեն զավակներիդ բազմություններն են եռում:
Ահա դաշտերըդ բամբակի ու այգիներըդ առատ,
Խաղաղ ու հաշտ, առյուծակերպ , նստած է լեռն Արարատ,
Եվ Երևանը, քո ոստանն է իր շենքերով վարդագույն,
Նման երգով երջանկությամբ շառագունած քո հոգուն,
ՈՒր ծուխն է գործարաններիդ գանգրագիսակ ելնում վեր,
Ձուլվում է կապույտ քո երկնքին, անէանում անըստվեր:
Ահա վառվում են ամեն օր մայրամուտներդ շռայլ
ՈՒ զարդարում լեռներդ սեգ՝ զրահներով բոցափայլ,
Արշալույսներն են կարմրում կատարներին քո ձյունոտ,
Կիզում է լուռ մարդու հոգին հազար երազ ու կարոտ...
ՈՒր կա երկինք այսքան կապույտ , այսքան հստակ, ոսկեծիր _
Չքանղ ես դու, որպես առողջ մանկան երազ, իմ երկի՜ր: