ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռափայել Գաբրիելի Պատկանյան
1830-1892

    Ծնվել է 8.11.1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), , գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում:
Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում:
1943-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում:

1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

   1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը: 
   Առաջին ստեղծագործությունները՝ "Պանդուխտ հայ ի Փարեզ", "Առավոտյան երգ շինակաց", "Երեկոյան երգ շինակաց", "Հայոց գինի", "Թիֆլիսի քեֆ" ևն լույս են տեսել 1850-51-ին "Արարատ" շաբաթաթերթում:
   1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը: 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ "Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են" բնաբանով: Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել "Արաքսի արտասուքը", "Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը" ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա: Валерий Брюсов: “Ее [поэзии Патканяна] основная сила в чувстве высокого патриотизма, в той огненной и бескорыстной любви к родному народу, которая выражается не в одних дифирамбах, но и в горьких сатирах. Истинная любовь не чуждается гнева и даже ненависти, и именно потому веришь в глубину любви Патканяна...”
   Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով:
Վախճանվել է 26.8.1892-ին, Նոր Նախիջևանում: