ԽՕՍՔ ԿԱՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Մօտիկ եղող մարդկանց մեր միտքը յայտնում ենք խօսելով, ուրիշ տեղ գըտնւողներին մեր միտքը յայտնում նք գրելով: Մեր մտածումը չմոռանա-լու համար նոյնպէս գրում ենք: Իւրաքանչիւր առանձին միտք որ արտայայտում ենք բառերով, կոչւում է խօսք կամ նախադասութիւն: Նախադասութիւնը կազմւած է լինում մի կամ մի քանի բառերից: Աշակերտը գնաց դպրոց. մի խօսք է՝ երեք բառից: Տեսաւ. մի խօսք է՝ մի բառից:

Բառը կազմւած է տարբեր հնչիւններից. իւրաքնչիւր հնչիւն ունի մի նշան, որին ասում ենք տառ կամ գիր:

Գրել նախադասութիւններ և որոշել թէ քանի՝ բառից և իւրաքանչիւ բառը քանի՞ հնչիւններից են կազմւած:

ԽՕՍՔԻ ՄԱՍԵՐԸ՝ 1. Գոյական 2. Ածական 3. Թւական 4. Դերանուն 5. Բայ 6. Մակբայ 7. Կապ 8. Շաղկապ 9. Ձայնարկութիւն