Բառերով արտայատւած միտքը կոչւում է նախադասութիւն:- Վաճառա-կանը նոր ապրանք ստացաւ.- սա մի նախադասութիւն է: Մի դէպք պատմելու համար , մեր մտքերը յայտնում ենք նախադասութիւններով: Գրելիս նախա-դասութիւններն իրարից զատում ենք կէտադրութեան նշաններով, որպէսզի չխառնւեն միմեանց:
Այդ նշաններն են վերջակէտ (:), միջակէտ (.), ստորակէտ (,), բութ (՝):
Երբ մեր ասելիքի մի մասը վերջացնում ենք, դնում ենք վերջակէտ:
Մեր ասելիքի մէջ եղած կարճ նախադասութիւններն իրարից բաժանում ենք ստորակէտով. օրինակ՝ Հասաւ ձմեռը, փչեցին ցուրտ քամիները, դաշտերը ծածկւեցին ձիւնով:
Երբ ասելիքն երկար է. նախադասութիւններից մի քանիսը միւսներից բաժանում ենք միջակէտով. օրինակ՝ Օդը ջինջ էր և խաղաղ. արևն արդէն մայր մտաւ. թռչուններն ուրախ երգելով շտապում են իրենց բները:
Բութը դնում ենք.-