4. ԴԵՐԱՆՈՒՆ

Այն բառերը որոնք դրւում են անունների փոխարէն, որպէսզի անունը չկրկնւի. կոչւում են դերանուն օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել: Նա դերանուն է, որ գրռած է աշակերտի փոխարէն:

Հետևեալ նախադասութիւնների մէջ, ուր որ հնարաւոր է, գոյական անուն-ների փոխարէն դնել դերանուն և արտագրել:

Տիգրանը գնաց պարտէզ. Տիգրանը անձրևից թրջւեց: Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս: Հայրս, մայրս և ես գնացինք զբօսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք:

Խօսողն իր անւան տեղ դնում է ես, որ կոչւում է առաջին դէմքի դերանուն, որի յոգնակին է մենք: Խօոակիցը երկրորդ դէմքն է, որի անւան տեղ գրւում է դու, յոգնակին՝ դուք: Իսկ այն անձը, որը ո´չ խօսողն է և ոչ իր խօսակիցը կոչւում է երրորդ դէմք, որի անւան տեղ դրւում է նա, յոգնակին՝ նրանք:

Հետևեալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, յոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք:

Նայելով դերանունների նշանակութեան՝ այլ և այլ տեսակի են բաժանւում:

  1. Անձնական դերանուններ. - Այն դրանունները որոնք դրւում են անձնաւորութիւնների անւան փոխարէն կոչւում են անձական դերանուններ: Այդ դեանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք:
  2. Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչւում են ցուցական դերանուններ: Այդ դեանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք:
  3. Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչւում են այն դերանունները, որոնք դրւում են խօսքի մէջ եղած երկու կամ աւելի անունների տեղ և խօսքի իմաստն այնպէս են արտայատում, որ թէ մէկ և թէ միւս առար-կայի համար է հասկացւում, օրինակ՝ կաղն ու կոյրը իրար օգնեցին խօսքը հասկացւում է՝ թէ կաղը կոյրին օգնեց և թէ կոյրը կաղին օգնեց: Փոխադարձ դերանուններն են՝ միմեանց, իրար, մէկմէկու (մէկմէկի):
  4. Հարցական դերանուններ. – Հարցական են կոչւում այն դերանունները, որոնք գործ են ածւում ոչ թէ մի ծանօթ անուն չկրկնելու համար, այլ խօսողի համր մի անծանօթ անուն հարցնելու համար, որ որոշւում է պատասխանի մէջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը: - Յասմիկը պա-տասխանեց: Ի՞նչ գնեցիր: Ժամացոյց գնեցի: Հարցական դերանուն-ներն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞:

Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞):

 

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ

Դերանունների վերջում ա, ո ձայնաւորներից յետոյ անձայն յ չի գրւում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, քս, սոքա, դոքա, նոքա, սոգա, դոգա, նոգա:

 

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ինչպէս անունները դերանուններն էլ հոլովւում են:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ե զ ա կ ի

Ուղ.

ես, ինքս

դու, ինքդ

նա, ինքը

 

Սեռ.

իմ

քո

նրա

 

Տր.

ինձ

քեզ

նրան, իրեն

 

Հայց.

ինձ

քեզ

նրան, իրեն

 

Բաց.

ինձնից, իձանից

քեզնից, քեզանից

նրանից, իրենից

 

Գործ.

ինձնով, ինձանով

քեզնով, քեզանով

նրանվ, իրենով

 

Ներգ.

ինձնում, ինձանում

քեզնում, քեզանում

նրանում, իրենում

 

Յ ո գ ն ա կ ի

Ուղ.

մենք, ինքներս

դուք, ինքներդ

նրանք, իրենք

Սեռ.

մեր

ձեր

նրանց, երենց

Տր.

մեզ

ձեզ

նրանց, իրենց

Հայց.

մեզ

ձեզ

նրանց, իրենց

Բաց.

մեզնից, մեզանից

ձեզնից, ձեզանից

նրանցից, իրենցից

Գործ.

մեզնով, մեզանով

ձեզնով, ձեզանով

նրանցով, իրենցով

Ներգ.

մեզնում, մեզանում

ձեզնում, ձեզանում

նրանցում, իրենցում

Կազմել նախադասութիւններ գործածելով վերոյիշեալ դերանունները:

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

 

Եզակի

Անձ

Իր

Ուղ.

սա

դա

նա

այս

այդ

այն

 

Սեռ.

սրա

դրա

նրա

սրա

դրա

նրա

 

Տր.

սրան

դրան

նրան

սրան

դրան

նրան

 

Հայց.

սրան

դրան

նրան

այս

այդ

այն

 

Բաց.

սրանից

դրանից

նրանից

սրանից

դրանից

նրանից

 

Գործ.

սրանով

դրանով

նրանով

սրանով

դրանով

նրանով

 

Ներգ.

սրանում

դրանում

նրանում

սրանում

դրանում

նրանում

 

Յոգնակի

Անձ

Իր

Ուղ.

սրանք

դրանք

նրանք

սրանք

դրանք

նրանք

Սեռ.

սրանց

դրանց

նրանց

սրանց

դրանց

նրանց

Տր.

սրանց

դրանց

նրանց

սրանց

դրանց

նրանց

Հայց.

սրանք

դրանք

նրանք

սրանք

դրանք

նրանք

Բաց.

սրանցից

դրանցից

նրանցից

սրանցից

դրանցից

նրանցից

Գործ.

սրանցով

դրանցով

նրանցով

սրանցով

դրանցով

նրանցով

Ներգ.

սրանցում

դրանցում

նրանցում

սրանցում

դրանցում

նրանցում

 

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Հոլով

Յոգնակի

Ուղ.

-

-

-

Սեռ.

միմեանց

իրար

մէկմէկու

Տր.

միմեանց

իրար

մէկմէկու

Հայց.

միմեանց

իրար

մէկմէկու

Բաց.

միմեանցից

իրարից

մէկմէկից(մէկ-մէկուց)

Գործ.

միմեանցով

իրարով

մէկմէկով

Ներգ.

-

-

-

 

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ:

 

 

ՀԱՐՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

 

Ո՞վ

Ի՞նչ

Ո՞ւր

Քանի

Որտեղ

Ե զ ա կ ի

Ուղ.

ո՞վ

ի՞նչ (ը)

ո՞րը

քանի՞սը

որտե՞ղ(ը)

 

Սեռ.

ո՞ւմ

ինչի՞

որի՞

քանիսի՞

որտեղի՞

 

Տր.

ո՞ւմ

ինչի՞(ն)

որի՞ն

քանիսի՞(ն)

որտեղի՞(ն)

 

Հայց.

ո՞ւմ

ի՞նչ (ը)

ո՞րը, որի՞ն

քանի՞սը(ի՞ն)

որտե՞ղ(ը)

 

Բաց.

ո՞ւմից, ո՞ւմնից

ինչի՞ց

որի՞ց

քանիսի՞ց

որտեղի՞ց

 

Գործ.

ո՞ւմով, ո՞ւմնով

ինչո՞վ

որ՞ով

քանիսո՞վ

որտեղո՞վ

 

Ներգ.

-

ինչո՞ւմ

որո՞ւմ

քանիսո՞ւմ

որտեղո՞ւմ

 

 

 

Ո՞վ

Ի՞նչ

Ո՞ւր

Քանի

Որտեղ

 

Յ ո գ ն ա կ ի

Ուղ.

ո՞վքեր

ինչե՞ր(ը)

որո՞նք

քանիսնե՞րը

Չ

 

Սեռ.

-

իչների՞

որո՞նց

քանիսների՞

Ո

 

Տր.

-

ինչերի՞(ն)

որո՞նց

քանիսների՞ն

Ւ

 

Հայց.

-

ինչե՞ր(ը)

որո՞նք, որո՞նց

քանիսնե՞րը(ի՞ն)

Ն

 

Բաց.

-

ինչերի՞ց

որոնցի՞ց

քանիսների՞ց

Ի

 

Գործ.

-

ինչերո՞վ

որոնցո՞վ

քանիսներո՞վ

   

Ներգ.

--

ինչերո՞ւմ

որոնցո՞ւմ

-

   

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ: