7. ԿԱՊ

Կապ կոչւում են այն բառերը, որոնք նախադասութեան մէջ մի գոյական (անուն, դերանուն) իբրև լրացում կապում են մի ուրիշ բառի, գլխաւորապէս բայի հետ:

Օրինակ՝ գնացի դէպի նա խօսքի մէջ դէպի բառը կապում է նա դերանունն իբրև լրացում գնացի բայի հետ:

Կապերը դրւում են գոյականից առաջ կամ յետոյ, ուստի կոչւում են նախադրութիւն կամ յետադրութիւն:

Նախադրութիւններն են՝ ըստ, առանց, բացի, դէպի, մինչև, իբրև:

Յետադրութիւններն են՝ մասին, համար, հանդերձ, ներքոյ, յանդիման, պէս և այլն:

Վարժութիւն. – կազմել նախադասութիւններ, գործածելով վերոյիշեալ նախադասութիւնները և յետադրութիւնները: