8. ՇԱՂԿԱՊ

Այն բառերը, որոնք կապում են երկու նախադասութիւններ և նախադա-սութեան անդամները միմեանց հետ կոչւում են շաղկապ. օրինակ՝ հայրը տուն դարձաւ և տեսաւ Արմիկին ու Սուրիկին: Առաջին նախադասութիւնն երկրորդի հետ միացած է և շաղկապով, երկրորդ նախադասութեան երկու անդամները՝ Արմիկին, Սուրիկին միացած են ու շաղկապով:

Գրել նախադասութիւններ հետևեալ շաղկապներով.

Եւ, ու, կամ, թէ, եթէ, իսկ, բայց, այլ, որովհետև: