ՁԱՅՆԱՒՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ

Բոլոր հնչիւններն արտասանելիս նոյն յատկութիւնը ցոյց չեն տալիս. կան հնչիւններ, որ ինչքան էլ երկար արտասանենք՝ իրենց ձայնը պահում են, ինչպէս ա, օ, ի, և այլն. կան հնչիւններ էլ, որոնք արտասանւելիս շատ կարճ են հնչւում և երկարացնելիս իրենց ձայնը չեն պահում, ինչպէս՝ բ, գ, դ, ժ և այլն:

Առաջին տեսակի հնչիւնները կոչւում են ձայնաւոր, երկրորդ տեսակին՝ բաղաձայն: Ձայնաւոր և բաղաձայն հնչիւնների նշաններին ասում ենք ձայնաւոր և բաղաձայն տառեր:

Հայերեն տառերը 38 հատ են. ա, ե, է, ը, ի, ո, օ, ու ձայնաւորներ են, իսկ մնացած տառերը՝ բաղաձայն:

Գրել քերականութեան տետրակում- բօլոր բաղաձայն տառերը այբբենա-կան կարգով: