ՍՏՈՐՈԵԱԼ

Ստորոգեալ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ ենթական ի՞նչ է անում, ինչպէ՞ս է և կամ ի՞նչ է լինում:

Օրինակ՝ Հայկը կարդում է: Վահանը ջանասէր է: Հաւը թռչուն է: Ծառը կանաչում է:

Այս նախադասութիւնների մէջ կարդում է, ջանասէր է, թռչուն և կանա-չում է ստորոգեալ են:

Ստորոգեալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչպէս է, ի՞նչ է և նման հարցերին:

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կազմել նախադասութիւններ հետևեալ ստորոգեալ-ներով–երգում են, մետաղ է, կոտրւեց, ծաղկել են, նկարիչ է:

Ստորոգեալը բաղկացած է լինում մէկ կամ մի քանի բառերից:

Եթէ ստորոգեալը բայով է արտայայտւած, կոչւում է պարզ ստորոգեալ. օրինակ՝ հայրիկը գնաց: եղամը կարդում է:

Այս նախադասութիւնների մէջ գնաց և կարդում է պարզ ստորոգեալներ են, որովհետև արտայայտւած են բայով:

Գոյականով, ածականով կամ այլ բառերով և օժանդակ բայով արտայայտ-ւած լինելու դէպքում ստորոգեալը կոչւում է բաղադրեալ ստորոգեալ:

Օրինակ՝ Լուսիկը աշակերտուհի է: Այս նախադասութեան մէջ աշակեր-տուհի է բաղադրեալ ստորոգեալ է, որովհետև բաղկացած է գոյականից և օժանդակ բայից (աշակերտուհի և է): Օժանդակ բայ կարող է ունենալ և պարզ ստորոգեալը (Մանուշը կարում է):

Օժանդակ բայի ձևերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էին: Յաճախ օժանդակ բայը գրւում է բաղադրեալ ստորոգեալ կազմող բառից կամ նրա լրացումից առաջ:

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Ուշադիր կարդալ մի հատւած և ընդգծել ոտորոգեալները:

Երբ մի քանի միանման ստորոգեալներ են լինում, դրանցից սովորաբար մէկն է ունենում օժանդակ բայ: Այդ նոյն օժանդակ բայը ենթադրւում է նաև միւսների համար. օր.՝ Ուսուցիչը զայրացած խօսում էր, յանդիմանում Սուրէ-նին և նրա ընկերներին: Այսն նախադասութեան մէջ ստորոգեալներն են՝ խօսում էր և հանդիմանում: Թէև յանդիմանում բայը չունի օժանդակ բայ, բայց նախորդ ստորոգեալի օժանդակ բայը ենթադրւում է նաև նրա համար (հանդիմանում էր):