ԱՆՒԱՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Գոյական անունները, նայելով թէ նախադասութեան մէջ ինչ պաշտօն ուներն, զանազան փոփոխութեան են ենթարկւում՝ թեքւում են. օրինակ՝ նա մտաւ սենեակ: Սենեակի դուռը բաց է: Սենեակից դուրս եկաւ: Սենեակով անցաւ: Սենեակում մարդ կայ:

Գոյական անունների իւրաքանչիւր թեքւած ձևը կոչւում է հոլով:

Երբ գոյական անունը թեքում ենք բոլոր ձևերով, նշանակում է գոյական անունը հոլովում ենքն:

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ պարտէզ բառը թեքւած լինի հինգ ձևով: