ՏՈՂԱԴԱՐՁ

Երբ բառն ամբողջութեամբ չի տեղաւորւում տողի վերջում, մի մասը յաջորդ տողն ենք տանում կամ տողադարձ ենք անում: Այդ ժամանակ տողի վերջում դրւում է ենթամնայ (-) նշանը:

Տողադարձ անելու համար պէտք է բառերը կանոնաւոր կերպով վանկերի բաժանել և ամբողջ վանկը կամ վերևի տողում գրել կամ տողն անցկացնել: Միավանկ բառերը չի կարելի տողադարձ անել:

Վարժութիւններ – Վանկերի բաժանի´ր հետևեալ բառերը տրւած օրինակների ձևով:

  1. Ազատել (ա-զա-տել), թագաւոր, բաժակ, գիշեր, ամիս, աղաչանք, հարուստ, տատիկ, վառարան, բարեկամ, ընկերութիւն:
  2. Պարտիզպան (պար-տիզ-պան), սաստիկ, կարմիր, թոռնիկ, երկու, վախկոտ, տախտակ, ազգական, տետրակ, պատւական:
  3. Երևալ (ե-րե-ւալ), տերևից, վերևում, պարգևել, թևաւոր, արևածաղիկ, ձևական, Երևան, հարևան, արևակողմ:

Տողադարձի ժամանակ բառի սկզբում և միջում լսւող ը հնչիւնը միշտ գրւում է. օրինակ՝ զգալ - ըզ-գալ, գտնել - գըտ-նել:

Տողադարձի ժամանակ կիսաձայն յ-ն յաջորդ ձայնաւորից անբաժան է մնում, վայել- վա-յել, ծովային- ծովա-յին: