11. ԱՅԳՈՒ ԱՌԱԿԸ (Մատթ. ԻԱ. 33-41)

33ﬕ տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերևս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան և սրա ժառանգութիւնը ﬔնք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ’անի”։ 41Նրանք ասացին նրան. “Չարերին չարաչար կ’ոչնչացնի և այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին”։