Ա
Ավա՜ղ, սպարանքի
մը պես մեծ
էիր և շքեղ,
ՈՒ ես` երդիքներուդ
սպիտակ կատարեն,
Աստղածորան
գիշերներու
լույսին հետ,
Վարեն, ահեղավազ
Եփրատին կ'ունկնդրեի...:
Բ
Արցունքո՜վ,
արցունքո՜վ
լսեցի որ ավերակ
առ ավերակ
Քու լայնանիստ
պատերդ իրարու
վրա կործանեցին,
Սարսափի օր
մը, կոտորածի
օր մը, օր մը
արյունի...
Զքեզ եզերող
պարտեզիդ ծաղկըներուն
վրա:
Գ
ՈՒ մոխրացա՜վ
այն սենյակը
կապույտ,
Որուն որմերուն
ետև և գորգերուն
վրա
Իմ երջանիկ
մանկությունս
կը հրճվեր,
Եվ կյանքս
կ'աճեր և հոգիս
իր տևերը կ'առներ...
Դ
Փշրեցա՞վ,
ուրեմն, այն
հայելին ոսկեծիր,
Որուն եթերային
խորությանը
մեջ,
Երազներս,
հույսերս,
սերերս և կամքս
կարմիր,
Տարիներով,
մտածումիս
հետ, ցոլացին...:
Ե
ՈՒ բակին մեջ
երգող աղբյուրը
մեռա՞վ,
ՈՒ կոտրտեցա՞ն
պարտեզիս ուռին
և թթենին.
Եվ այն առվակը
որ ծառերուն
մեջեն կը հոսեր,
Ցամքեցա՞վ,
ըսե', ո՞ւր է,
ցամքեցա՞վ,
ցամքեցա՞վ...
Զ
Օ', այն վանդակին
կ'երազեմ հաճախ,
Որուն մեջ
գորշագույն
կաքավս, առավոտուն,
Արևածագին
հետ և վարդի
թուփերուն
դիմաց,
Զարթնումի
ժամուս` հստակորեն
կը կարգճեր...:
Է
Հայրենի՜ տուն,
հավատա' որ
մահես հետո,
Քու ավերակներուդ
սևին վրա իմ
հոգիս
Պիտի գա, որպես
տատրակ մը
տարագիր,
Իր դժբախտի
երգն և արցունքը
լալու...:
Ը
Բայց ո՜վ պիտի
բերե, ո՜վ պիտի
բերե, ըսե,
Քու սրբազան
մոխիրեդ ափ
մը մոխիր,
Մահվանս օրը,
իմ տրտում
դագաղիս մեջ,
Հայրենիքս
երգողի իմ
աճյունին խառնելու...
Թ
Ափ մը մոխի՜ր
աճյունիս հետ,
Հայրենի տուն,
Ափ մը մոխի՜ր
քու մոխիրեդ,
ո՜վ պիտի բերե,
Քու հիշատակե'դ,
քու ցավե'դ,
քու անցյալե'դ,
Ափ մը մոխիր...
իմ սրտիս վրան
ցանելու...: