Ամենքն ուզում են, որ համարձակներ

Ամենքն ուզում են, որ համարձակներ
Շատ լինեն կյանքում, սակայն ո'չ ինքը:
Ելնեն, ընդվզեն, սուտ ու նենգի դեմ,
Կուրծք տան աննկուն, սակայն ո'չ ինքը:
Ինքը դժգոհ է. "Ի՞նչ են երկնչում,
Ինչո՞ւ մինչև վերջ չեն նետվում կռվի,
Թե հարկ է զոհվել, այո', թող զոհվեն,
Բայց մնան կանգուն", - սակայն ո'չ ինքը...
1984թ.