Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող

Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ:
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին:
Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ,
Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ:
Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող...