Ուրիշ
ինչի՞ նմանեցնեմ
երկնային արքայությունը:
Հիսուս Քրիստոս
Կյանքը ծխախոտ
է,
մարդը` թունդ
ծխող.
միայն նրանից
հեռանալիս
է
երևում նրա
ավելորդությունը,
իսկ ծխախոտի
դեմ պայքարող
միակ ու հիանալի
բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ,
որովհետև
կյանքը ծխախոտ
է,
մարդը` թունդ
ծխող,
իսկ այս աշխարհում
ամենաքաղցր
բանը
թույնն է,
երբ այն տրվում
է
մանր դոզաներով: