ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

 Պարոն Քոչարյանին
Դարեր շալակած
Դարերն ես գնում
Կոթողներ տանում
Դու սերունդներին
Ու նրանց հետ էլ
Դու անմահանում
Ու երգ ես դառնում
Մարդկանց շուրթերին
Դառնում սրբություն
Դառնում ես մասունք
Ու փառքն ես կռում
Հայոց պատմության
Մասիս սարի հետ
Ձեռք-ձեռքի բռնած
Դռներն ես բացում
Դու հավերժության:

2003