ՔԵԶ ՀԵՏ Է

 Պարոն Քոչարյանին
Սիրտդ մի ընկճիր
Դու նեղ պահերին
Գիտցիր քեզ հետ է
Ժողովուրդն հայոց
Ինչ գործ կբռնես
Դու մի վարանիր
Գիտցի՛ր, քեզ հետ է
Ժողովուրդն հայոց
Թեկուզ վիրավոր,
Բայց մի հանձնվիր
Գիտցի՛ր, քեզ հետ է
Ժողովուրդն հայոց
Մասիս սարի պես
Կանգնիր աներեր
Գիտցի՛ր, քեզ հետ է
Քեզ հետ է
Ժողովուրդն հայոց
* * *
Ինչքան էլ թեկուզ
Հողմերը սուրան
Կամքդ մի՛ ընկճիր
Պարոն Քոչարյան

2003