ԿՅԱՆՔԻՍ ԳԱՐՈՒՆԸ

 Ընկճված եմ ու թեւաթափ
Ինքս եմ մեռել, ես իմ մեջ
Մտքերս դարձել են գունատ
Ամեն ինչին ասես վերջ.
Խոսքերս թախծոտ են հնչում,
Այսպես ո՞նց ապրեմ, ասե՛ք,
Լեռներում է հոգիս դեգերում
Փափուկ կյանք չեմ ձգտել երբեք
Որտե՞ղ եք իմ թանկ գարուններ,
Գիրկդ բաց գալիս եմ նորից,
Բոկոտն վազեմ սարերում,
Կարոտս առնեմ քեզանից.
Կարոտել եմ արեւիդ այրող,
Երկնքիդ՝ աստղերով զարդարված,
Սրտերիդ՝ ծփացող խոտերում,
Ծիծաղս այնտեղ է թաղված:
Այստեղ օտար են ամեն ինչ
Օդի տեղ թույն եմ ես շնչում
Մտերիմ են մտքերս ու գրիչ,
Հուշերս՝ ինձ տուն են տանում
Խոսքս վերջացած է թվում,
Երգս երգված է արդեն,
Սիրտս մի բան է տենչում
Գեթ մտքերս ինձ չլքեն,
Որ ելնեմ սարերդ ծաղկուն
Փնջեմ ծաղիկներ պես-պես
Գիտե՛մ, սպասում էիք իմ գալուն
Շա~տ էի կարոտել ես ձեզ
Ջուր խմեմ քո պաղ աղբյուրից,
Բարդին հով անի իմ վրա
Կհնչեն երգերս շուրթերից,
Ու կյանքիս գարունը կգա:

2004, Բրյուսել