ՇԻՐՄԱՔԱՐ

 Արցունքի երկու կաթիլներ դանդաղ
Իջան այտերիս, այնտեղ չորացան,
Աշխարհը ցնորք թվաց աչքերիս,
Ծաղիկները ողջ խաբուսիկ մի բան,
Սերը ապրելու զգացում թվաց,
Շիրմաքարը լոկ փաղաքշեց հոգիս
Արցունքի երկու կաթիլը մնաց
Կեղեքողն ու լափողը սրտիս:

1964